Friday, March 19, 2010

The fragility of goodness: luck and ethics in Greek tragedy and philosophy

"Haemon's advice is that the true way to being humanly civilized requires the preservation of the mystery and specialness of the external, the preservation, in oneself, of the passions that take one to these mysteries. Such a life has room for love; and it also has room, as Tiresias's life shows, for genuine community and cooperation. Only the person who balances self-protection with yielding in this way can be either a lover or a friend: for the completely passive victim cannot act to help another, and the Creonic agent cannot see otherness. The "razor's edge of luck" requires in this way the most delicate balance between order and disorder, control and vulnerability." (Nussbaum, M., p. 81)
Sexual 'being-with' cannot be stably prolonged, both because of its internally 'impure' structure of need and repletion, and also because it relies on the presence of an object that is not the lover's to command. Intellectual intercourse is free of these defects. (p. 182)
The openness of the lover brings with it this naked vulnerability to criticism. In the closed world of eromenos (in Greek homosexual custom a beautiful creature without pressing needs of his own), defects and treasures, both, hide confortably from scrutiny. Being known by the lover can, by contrast, bring the pain of shame, as the lover's eye reveals one's own imperfections. On the other hand this pain [...] may lead to some kind of growth. (. 189)
It is easy enough to see structural parallels between sexual desire and the desire for wisdom. Both are directed towards objects in the world, and aim at somehow grasping or possessing these objects. The fulfilled grasp of the object brings, in both cases, satiety and the temporary cessation of desire: no sphere seduces, 'no god searches for wisdom'. Both can be aroused by beauty and goodness. Both revere the object as a separate, self-complete entity, and yet long, at the same time, to incorporate it. But Alcibiades appears to want to claim something more controversial and anti-Socratic than this parallelism. With his claims that a story tells the truth and that his goal is to open up and to know, he suggests, that the lover's knowledge of the particulat other, gained through an intimacy both bodily and intellectual, is itself a uniqiue and uniquely valuable kind of practical understanding, and one that we risk losing if take the first step up the Socratic ladder.
Socratic knowledge of the good, attained through pure intellect operating apart from the senses, yields universal truths - and, in practical choice, universal rules. If we have apprehended the form, we will be in possession of a general account of beauty, an account that not only holds true of all and only instances of beauty, but also explains why they are correctly called instances of beauty, and grouped together. Such understanding, once attained, would take priority over our vague, mixed impression of particular beautifuls. It would tell us how to see.
The lover's understanding, attained through the supple interaction of sense, emotion and intellect, yields particular truths and particular judgements. (p. 190)
Moral (for myself): read Symposium:-)

Tuesday, March 16, 2010

Մեր մոռացված նախնիների ստվերները

BFI-ում երեկ Փարաջանովի վերջին ֆիլմի ցուցադրությունն էր: Կինոգետները բազմիցս խոսել են, ու միլիոն անգամ ինձանից լավ, թե ինչու (կամ ոչ) պիտի նայել Փարաջանովի ֆիլմերը: Բացի սովորական, առօրյա կյանքի («... ու ապրում էին նրանք իրենց առօրյան, իսկ տոներին զբաղվում կախարդությամբ...» ) պատմության սքանչելի տեսապատումը (Փարաջանովի ֆիլմերը նման են Գաուդիի շենքերին՝ երազից պոկված ծվեններ, որ չգիտես ինչպես գոյատևում են մեր առօրյայում), ֆիլմից հետո մտածում էի Փարաջանովի մասին: Ու Կուստուրիցայի: Ու Արջուն Ապպադուրայի, ում գիրքը կարդում էի վերջին շաբաթվա ընթացքում: Փարաջանովն ու Կուստուրիցան այսօրվա սիրված պիտակներից մեկի լավագույն օրինակն են՝ գլոբալ, համաշխարհային մարդ-արարած: Մարդիկ, ովքեր մշակույթների խառնարան են, ովքեր էսօրվա մետրոպոլիսն ունեն իրենց հոգում: Բայց արի ու տես, որ երկուս են իրենց ֆիլմերում պատկերել են այն, ինչ Ապպադուրայն անվանում է «տեղայնություն», չգիտեմ ճի՞շտ թարգմանություն է արդյոք locality հասկացության, որը վերջինս սահմանում է ոչ որպես տարածքային և կոնտեքստային հասկացություն այլ որակ, որն ստացվում է սոցիալական մերձավորության, փոխհարաբերվելու տեխնոլոգիաների ու կոնտեքստների հարաբերման ամբողջությունից: Էս ամենն իհարկե էական չի, էական է սա.
Ceremonies of naming and tonsure, scarification and segregation, circumcision and deprivation are complex social techniques for the inscription of locality onto bodies. Looked at differently, they are ways to embody locality as well as to locate bodies in socially and spatially defined communities. (Modernity at Large: Cultural Dimensions of Globalization)
Երկուսն էլ սոցիալական ու տարածքային սահմանափակումներից անդին պատկերել են նույն այդ տարածքներով դաջված մարդկանց: Անասելի հզոր պատկերներ են ստացվել. խորը, հուզիչ, գեղեցիկ... Ինչո՞ւ: Ինչպե՞ս է դա ստացվել:

Sunday, March 14, 2010

Arshile Gorky: A Retrospective

90-ականների սկզբին մեր տանը հայտնվեց ժամանակակից արվեստի մասին բարալիկ մի գիրք, որից փորձեցի փոքրիկ բանալիներ գտնել դեպի տարօրինակ տարածքներ, ինչպիսիք են կուբիզմն ու էքսպրեսիոնիզմը, սյուրռեալիզմն ու սիմվոլիզմը: Մի խոսքով, դեպի տասյնակ գունախեղդ-գծային-երկրաչափական-տարօրինակ -իզմեր: Ռեալիզմն ինձ ձանձրալի էր թվում, բանալ, երևակայությունից զուրկ: Իսկ խորանարդե գլուխներն ու շրջանակե կրծքերը՝ ոտքերը թիկնակին բարձած աթոռին ստիպում էին քրտնել երևակայությանս՝ աներևակայելի ջանքերից... Միգուցե պետք էին էդ տարիներն ու ջանքերը: Որպեսզի հետո հանգիստ նայեմ...
Մադրիդյան Reigna Sofia-ն երևակայության ու փորձերի մի խելագար պարահանդես էր: Բայց «ես իդ պարը չիմ պարում»: Այդուհանդերձ, որոշեցի գնալ Արշիլ Գորկու ցուցահանդեսին:
Նա ինձ ցնցում է իր կյանքով ընդհանրապես, երեկ՝ միայն իր «Նկարիչն ու մայրը» կտավով: Նույն վերնագրով երկու նկար էր ցուցադրված Թեյթում, որոնցից մեկն անմիջապես պիտակեցի սպիտակ, մյուսը՝ վարդագույն: Երկրորդի մասին հեշտ է խոսել. կարոտ կա մեջը ու թանձր տխրություն: Կարոտն ու տխրությունը նկարելի են:
Սպիտակը դաժան կտավ է... Մոր ջնջված ձեռքերով ու անթարթ հայացքով երեխայի աչքերի առաջ դատարկում ես կյանքի գավը: Էսպիսի կտավների մասին չեն խոսում...
Կարելի խոսել Betrothal շարքի մասին, որ տաք էր, զգայական: Ինչ-որ զարմանալի կենսուրախություն կար այս կտավներում, որ բացակայում էր նկարչի մյուս գործերում (միգուցե իմ միտքն էր նրա գործերին փաթաթել հանգիստը կորցրած ճիգի վայրագությունը, չգիտեմ): Քանի-քանի անգամ է մարմինը փրկել ոգու մասին խոսելու անկարողությունից:-)
Հրաշալի կազմակերպված ցուցահանդես էր. կտավների քանակն ու բազմազանությունը թույլ էին տալիս «կարդալ ու վերակարդալ» Գորկուն՝ առանց պատռված էջերի:

Friday, March 12, 2010

«Որ ի՞նչ անի»

Այս հարցն ազդարարում է երկուսուկես տարեկան Նարեի հարցերի վերջը, որովհետև իմ պատասխանների զորանոցն արդեն սպառված է...

- Պապիտն ո՞ւր ա:

- Գյուղում:

- Ի՞տ ա անում:


- Մեղուներին կեր ա տալիս:


- Ո՞ր իտ անի:

***

Կարդում եմ «Ինքնագրի» երկու հաղթող պատմվածքները: Ծանր զգացողություն ունեմ, բայց «ինչո՞ւ» հարցին լավ պատասխան չունեմ: Միգուցե Վիգոտսկին մի քիչ լուսավորի՞. "Прямая линия — это и есть действительность, заключенная в этом рассказе, а та сложная кривая построения этой действительности, которой мы обозначили композицию новеллы, есть его легкое дыхание." (Психология искусства)

Չկա այս թեթև շունչը: Կա իրականության հայելային արտացոլում, ինչպես ռաբիզում, որ տանել չեմ կարող: Գեղեցիկի թեթևություն չկա: Չէ, խոսքս վարդագույն ակնոցի մասին չի, բնա՛վ (մանավանդ վարդագույնը չեմ սիրում): Բացակայում է շունչը, որ պիտի իրականությունն ՍՏԵՂԾԱԳՈՐԾություն դարձնի: Whatever this means:-) Հակառակ դեպքում ինչու գրել, կարելի է ուղղակի ապրել: Իհարկե, կարելի է վիճել. իսկ ինքնաարտահայտո՞ւմը: Ձեռքերս վեր եմ բարձրացնում. բլոգային գրականության այս դարաշրջանում պիտի հաշտվեմ ստեղծագործության պարտությանն ինքնաարտահայտմանը: Էս էլ քեզ երևի «Որ ի՞նչ անի»-ի պատասխանը...

Tuesday, February 23, 2010

Ալավերդի

Բաբոյի ու պապիկի փայտե տունը, որի ներսում «Կլեկչի[1] պապիկի» սարքած «պեչկն» էր, պեչկի կողքի թախտը, պլեճի[2] ու բաբոյի պատմած հեքիաթների ծխե բուրմունքը: Տան առջևի այգին, որ 3-4 տարեկանում ինձ թվում էր անանցանելի, մութ անտառ: Սաթիկ մոքորի՝ պապիցս ժառանգած պայծառ ժպիտն աչքերում ու անդադրում ձեռքերը, որ բերանում հալվող, անուշաբույր տաք գաթաներ ու քաղցրահամ կալաներ էին պատրաստում ցեղի հերթական քեֆի համար: Անո մոքորի տունը, որ ամեն անգամ այցելելիս զարմացնում էր վերջին նորարարության առկայությամբ ու ռայկոմի մասին անվերջանալի պատմություններով: Ռիմա մոքորի իններորդ հարկում գտնվող տան ննջարանը, որի պատուհանից գիշերը քեզ էին նայում կապույտ, խորհրդավոր հսկաները, որ միայն 8-րդ դասարանում կարողացա պարզել, որ կապույտ նեոնե տառեր էին, ու ոչ հոբբիտների աշխարհից դուրս պրծած ու չգիտես ինչպես Ալավերդում հայտնված տարօրինակ էակներ: Որի պատուհանից գիշերը լսվում էր գնացքի սուլոցը, ու դու երազում էիր վագոնի մասին, որը քեզ Ալավերդու փափուկ ներքնակից հասցնելու էր Ադլերի չոր ու ճռճռան մահճակալ: Որի խոհանուցում միալար երգում էր ռադիոն, որից դու վախենում էիր. երբ տունը լռում էր, նա խիստ ազդարարում էր. «Говорит радиостанция Маяк», ու դու կուչ էիր գալիս խոհանոցի թախտին՝ փրկություն գտնելով պատին փակցված աշխարհի քաղաքական քարտեզում. գունավոր էր, մեծ ու շատ-շատ պետություններ ու քաղաքներ կային, տարօրինակ ու ծիծաղելի անվանումներով:

Ալավերդում միշտ տաք է: Արևոտ: Ու արևը փայլում է սև ժայռերի ու Պասիլոկի[3] վրա, որտեղ չէի սիրում գնալ, չգիտեմ ինչու...Արևը երբեմն փայլում էր Դեբեդի ու քարափի պատից քաղաքին նայող Թումանյանի նկարին:

Ալավերդում լուռ է: Չնայած պղնձի գործարանին: Լուռ է ու տաք: Մարդիկ ապրում են, երազում ու բամբասում: Բարձր, երևի լռությանն էդպես են դիմադրում:

- Ախչի, էդ լրբին չես տենում, ղաստի չի այ վեր ունում հեռախոսը:
- Բալքիմ զբաղված ա, այ Վարդ:
- Հողեմ դրա գլուխը, զբաղվածս ո՞րն ա։ Իրան թանկ ա ծախում պռոստը: Ես դրան լավ գիդեմ:

- Թամար, ախչի խի՞ վեր չունեիր հեռախոսը: ...Հա՞, դե լավ, քի հմար տեղ ինք պահիլ, շատ էլ լավ, կառավարսկի տեղ ա: Էն ա հենց հըմիկ դուրս արի, գալիս ենք: Էրկու րոպե յեդնա ըտի ենք:

- Թամար, բարլիս, տենըմ ե՞ս էդ ինչ տեղ ինք պահիլ: [Մեռնիմ քի, հլա մի վեր արի, էդ կնգանը տեղ տուր: Ապրես, է, ախչիկ ջան, ապրես, էրևում ա մեր կողմերիցն ես, ալավերդցոնք ուրիշ են, էլի:] Լսի, էդ դրանց հարսն ասըմ են լավ էլ հարուստ տեղիցն ա, գիդե՞ս: Ասում ա, որ իմանայի, մեր հին խալադիլնիկը ուրիշին չէինք տալ, էն ա կբերեի քի հմար: Լավ էլ խալադիլնիկ ա, էս թազեքիցը: Հըմիկ էլ ուզում ա ավտո առնի: Հա բա՛: Վույ, Թամար, ախչի, չիմացա՞ր, դրանք ինչքան տվեցին Ռոզըկին: Հողեմ դրա գլուխը, շատ պինդն ա ձեռիցը: Վիիի, ազիզ, իսկականի՞ց:

Երթուղայինով Ալավերդուց գնում էի Վանաձոր:

[1] Ատաղձագործ
[2] Անմիջապես պղնձյա վառարանի վրա պատրաստված կարտոֆիլ: Բայց ինչպես երգը բառերի ու երաժշտության ամբողջությունը, չի, էնպես էլ «պղնձյա վառարանի վրա պատրաստված կարտոֆիլը» երբեք չի կարող պլեճ լինել:-)
[3] Ռուսերեն поселок բառից

Մի տարի Ամոջում դեղձ էր բռնել

«Ուրեմն մի օր, Քիսո ջան, լըսըմ ե՞ս, մի օր էս քու մոքրի մարդ Սամոն չեմ հիշում որդիան գեր, պըտի գնայի Թիլվիսի այրոպորտ դիմավորելու: Էդ տարին էլ բախչեն դեղձը լիքը՝ էնքան էր բռնել, չգիտեինք ինչ անենք: Պուճուր, պճղովի դեղձն էր, գիդես, չէ՞, էդ սորտը: Բարձեցինք ավտոն, ասի հետս տանեմ, Թիլվիս շուկայում կծախեմ:

Դե ինձ գիտես, էլի, Քիսո ջան, պրաֆեսըր մարդ եմ, չիմ լեզուներով կարըմ եմ խոսամ՝ հայերեն, թուրքերեն, ռըսերեն, վրացերեն: Էդ ա, հասանք քաղաք, ասի մնչա շուկա մտնիլս հարցուփորձ անեմ, տենամ ինչ արժի դեղձը: Ճամփին մի վրացի ռաստ էկավ, թե «պա չոմ պռադայոշ», ես էլ թե՝ «տրի ռռւբլի»: Էն ա, պայմանավորվեցինք, էդ մի յաշիկը թողեցի իրա մոտ, ես հետ էկա ավտոյի մոտ, որ մնացածն էլ տանեմ, տենամ Էդոն մնի հետ դռանը զրից ա անում: Մի թուրք էր, էն ա մոդիկացա, Էդոն ասում ա, «Պապ, դեղձն ուզում ա, ասի չգիտեմ ինչքանով ա, սպասի, պապան գա, կասի: Հիմա տես ինչ ես անում»:

Ես էլ սրան իմ ասածից մի քիչ թանկ ասի, մտքումս ասի, էն ա, էն մեկը համաձայն ա, սա չտա, էն արդեն կա ու կա: Մին էլ սա, թե հա, չիմ առնըմ եմ: Այ Քիսո ջան, հըմիկ ես էլ սկսել եմ մտածիլ, թե էն մի յաշիկը ոնց էն վրացուց վեր ունեմ: Ետ դառա, գնացի էդ վրացուն գդա, ասի, էկել եմ էս յաշիկը տանեմ: Սա էլ թե, այ մարդ ինձ ես խոստացել, էս ինչ ես անում: Ասըմ եմ, հլա դեսը մտիկ տուր, ես պուճուր մարդ եմ, գնացի, որ յաշիկները բերեմ, քի տամ, տենամ կնիկս արդեն մի ուրիշի հետ պայմանավորվել ա, բա ես կարա՞մ կնգանը մի բան համոզեմ: Տո՛ւր իմ յաշիկը գնամ, թե չէ կյանքս կուտի սաղ ճամփին: Տվուց էդ ա, Քիսո ջան, տարա տվեցի էն թուրքին, րիգունն էլ գնացինք Սամոյիս դիմավորեցինք ու եդ եկանք տուն: Այ տա, մինչև հըմիկ զըրմանըմ իմ, թե էդ պուճուր, անհամ պճղովի զադին ոնց էդքան փող տվին, է...»

Tuesday, February 9, 2010

Ֆրանսիական համալսարան, տնտեսագիտության ֆակուլտետ, առաջին կուրս, երևի 2002թ.

Բարձրահասակ, նիհարիկ մարմին, որ վերջանում է երկար մազերի տակից վառվող պայծառ ժպիտով: Այսպիսին էր Ժիրայրը 16 տարեկանում ու հիմա` 24-ում: Մարդիկ կան, որ վառվում են աստղերի նման կյանքի երկնակամարում` պարզ են, գեղեցիկ, լուսավոր: Հեռանում ու մոտենում են, բայց երբ աչքդ ընկավ երկնքին, էնտեղ են: Ժպտում են... Երբեմն տխուր, երբեմն զայրացած, երբեմն հուսահատ, հետո իմաստուն ու հանդարտ, երիտասարդ ու խենթ, ամաչկոտ ու զրնգուն:

Ի՞նչն է նրան առանձնացնում ամբոխից: Իր ապրելու անկեղծությունը: