Հիմա մե՞նք ենք ռազմահայրենասեր, թե՞ ֆինները.
TIMMS 2015. 4-րդ դասարան. մաթեմատիկա.
Ֆինլանդիան բայց շատ անքաղաքակիրթ դեմք ա. եկած-չեկած ինչ-որ բաներ ա ուզում ու դեռ մի հատ էլ բարձր հայտարարում ա էդ մասին: Բա դա «դաստիրակված», ինտելիգենտ պահվածք ա՞, չեմ հասկանում:
Ասում ա, որ տարրական ու միջին դպրոցի ցածր դասարաններում ես ուզում եմ, որ երեխեքը մաթեմատիկա սովորեն, որ ոչ թե անկապ ով ինչ ստացվի անի, այլ ՆՊԱՏԱԿ ունենան ու նորմալ սոցիալական շփում.... Չեք հավատո՞ւմ. էս էլ իրենց բառերով, մեզանից շատերի համար ավելի հասկանալի լեզվով.
Finland recognizes the significant influences of mathematics education
on students’ intellectual growth and their ability to advance purposeful
activity and social interaction.1
Մենք ոչ մի բան չենք ասում.... Ինչպե՞ս կարելի է ընդհանրապես բարձրաձայնել ցանկությունների մասին, ֆու: Չնայած, երևի որ հարցնեն էլ, չենք իմանա ինչ ասել...
Ֆինլանդիան ասում ա, 1-2 դասարաններում ես ուզում եմ, որ երեխեքը ոչ թե ուղղակի մտածել, այլ մաթեմատիկորեն մտածեն, էսպիսի մի գործիք ունենան մտածելու համար ու համ էլ կենտրոնանան, ԼՍԵՆ, ԽՈՍԵՆ իրար ու ուրիշների հետ ու կամաաաց հիմքը դնենք, որ հետո սկսենք մաթեմատիկական հասկացություններից խոսել երեխեքի հետ.
In the first and second grades, mathematics instruction focuses on
mathematical thinking as well as concentration, listening, and communication
skills, while providing a basis for the formulation of mathematical concepts
and structures.1
Մտածե՞լ, էդ ի՞նչ բան ա, և ի վերջո, չէ՞ որ հնագույն ազգ մըն ենք մենք, ուրեմն էսքան դար չենք իմացե՞լ, ոնց մտածել... Ու ասում ենք. «սովորացնենք» թվաբանություն, բնական թվեր ու դրանց հանում-գումարում, արագություն, ժամանակ ու հեռավորություն, բազմապատկում, բաժանում, հանրահաշվական արտահայտություններ, կոտորակ ու մի երկու երկրաչափական մարմին.
The
mathematics curriculum for Grades 1 to 4 includes the following
main topics:
·
Arithmetic operations
·
Natural numbers
·
Addition and
subtraction with natural numbers
·
Speed, time, and
distance
·
Multiplication and
division with natural numbers
·
Algebraic expressions
and computations
·
Fractions
·
Geometric shapes and
their study.2
Հլա տեսեք Ֆինլանդիայում երկրաչափություն ի՝նչ բանաստեղծական ա հնչում.
·
Geometry—Observing and
describing spatial relationships; observing, describing, and naming geometric
shapes in the environment; recognizing, explaining, and naming two- and
three-dimensional figures; basic geometric concepts such as point, line
segment, line, half line, and angle; making, drawing, and tracing
two-dimensional figures and recognizing and constructing three-dimensional
figures; and simple reflections and dilations.1
Սա քիչ ա, 1-2 դասարանում ջիգ են թափում, որ երեխեքին համոզեն բանաստեղծություն գրեն.
Data Processing and Statistics—Looking for, collecting, and storing
data; and reading simple tables and diagrams and presenting collected data as a
graph. 1
Որ մտածում եմ մեր սիրուն ու անկրակ երեխեքի մասին, տխրում եմ...
3 comments:
Բա որ ֆիննական դպրոցներն ամեն ինչով հագեցած խոհանոցներ ունեն, ու բոլորն անկախ սեռից խոհարարություն են սովորում բարձր դասարաններում, որ մեծանան, ուրիշի էփած ճաշի հույսին չմնան։ Է՜հ։
Բյուրի ջան, էս ինչ անհայեցի բաներ ես տեսել քո կյանքում:-)))))))))))
հա բա, բա հայ տղամարդուն հարի՞ր ա հաց թխել իմանալը :D
Post a Comment