Ասում են, պետք ա ամեն օր գրել: Երևի ճիշտ են ասում:-) Առաջ էդպես էլ անում էի:-) Երևի գարունից ա, որ Կիլիկիան հիշեցի ու կարոտեցի էն ժամանակվա իրողություններն ու դրանց մեջ՝ ինձ։-)
Շարժայում վերջացրեցի The Island of Doctor Moreau-ն: Վախենալու գիրք էր... Ուելսը շատ չի խորացել գիտություն-բարոյականություն երկվության մեջ, բայց Մոռոյի գիտական հետաքրքրասիրությունն անհանգստացնող ա: Ուելսը չի դատում, նույնիսկ մի տեսակ համակրանք ա զգացվում հանդեպ Մոռոն, բայց քանի որ «ինչու»-ի մասին չի խոսվում ու Ուելսն իր կողմից ոչ մի ուղղություն չի նախանշում, թե էդ հետաքրքրասիրությունը դեպի ուր ա տանում, հետաքրքրասիրությունը հանուն հետաքրքրասիրության սկսում ա վախեցնել: Էլի գալիս ենք անհասանելի ոսկե միջինին...
Ու ինձ թվում ա, Ուելսն էս վիպակը գրել ա, օրինակ, գնացքով ինչ-որ տեղ գնալիս, երբ ձանձրույթից սկսել ա նայել վագոնի մարդկանց:-)))))))
1 comment:
Ուելսը հետաքրքիր գրող ա։ Ընդհանուր իրա գիտաֆանտաստիկան ոնց որ զգուշացում լինի, թե՝ տեսեք ինչ կարա լինի։ Մոռոն էլ ա տենց, Անտեսանելի մարդն էլ։
Post a Comment