Ջայպուր՝ լեռներով շրջապատված հովտում շքեղորեն փռված այս քաղաք, մենք հասանք ամենալավ գնացքով, ու առաջին տպավորությունը, միգուցե հենց գնացքի ազդեցությամբ:-), մաքրությունն էր: Առաջին իսկ հայացքից քաղաքի հոտ եկավ, ինչպես Չանդիգարից: Հաջորդ երեկոյան հյուրանոցի շրջակայքում զբոսնելիս համոզվեցինք, որ էդ տպավորությունները ճիշտ էին:
Ջայպուրում առավոտն սկսեցինք քաղաքի տեսարժան վայրերով՝ Ջայպուրի մահարաջի պալատը, հանդիպակաց Ջանտար Մանտարն ու անկրկնելի «Քամիների պալատը»՝ Հավա Մահալը:
Ջայպուրում առավոտն սկսեցինք քաղաքի տեսարժան վայրերով՝ Ջայպուրի մահարաջի պալատը, հանդիպակաց Ջանտար Մանտարն ու անկրկնելի «Քամիների պալատը»՝ Հավա Մահալը:
Շատ եմ գրել, ու հիմա էս ամենահարուստ, գեղեցիկ, հզոր քաղաքի մասին գրել չի ստացվում, որովհետև այն իր մեջ ամփոփում է գրեթե ամեն ինչ, ինչ ինձ դուր եկավ Հնդկաստանում:
Կարճ ասեմ՝ Մահարաջայի պալատում ամենատպավորիչը փոքրիկ բակերից մեկն էր, որը շրջապատված էր չորս դարպասներով: Սրանցից յուրաքանչյուրը ներկայացնում էր տարվա մի եղանակ.
Կարճ ասեմ՝ Մահարաջայի պալատում ամենատպավորիչը փոքրիկ բակերից մեկն էր, որը շրջապատված էր չորս դարպասներով: Սրանցից յուրաքանչյուրը ներկայացնում էր տարվա մի եղանակ.
Գարուն՝ © Patrick A. Rogers
Ամառ՝ © wikimedia
Ձմեռ՝ © Daniel Metterich
Աշուն կամ մոնսունի եղանակ՝ © Pradeep Kumar Chatterjee
Հավա Մահալով (դե արդեն երևի գլխի ընկաք, որ «մահալը» պալատն է:-)), Ջանտար Մանտարով (էս հավես-մավեսի հետ կապ չունի:-) Երկրից երկինքն ու տիեզերքն ուսումնասիրելու մահարաջաներից մեկի ցանկության և հնարավորության համընկնման արդյունքում կառուցված մի զարմանահրաշ համալիր է, որը 18-րդ դարասկզբում էս հետաքրքրասեր իշխանին թույլ է տվել բացել կամ փորձել բացել տիեզերքի ու աստղերի գաղտնիքները: Ես լինեի օրինակ՝ Կաֆեսջյան, մեր աստղաֆիզիկայի ամբիոնից մի դասախոս ու մի հինգ ուսանող ամեն տարի, լավ երկու տարին մեկ, կուղարկեի էստեղ կուրսային գրելու:-)), ռաջաների պալատներով ու դամբարաններով, աշխարհի բոլոր հավատացյալների համար կառուցված Լոտոսի տաճարով ու Ամբեր բերդամրոցով (էսպես ասո՞ւմ են, չգիտեմ) Ջայպուրը գայթակղում ու դաջվում է օտարականի մտքում ու սրտում: Էստեղ շքեղությունն ու թշվառությունը, մտքի վերելքն ու ճղճիմությունը, ոգին ու մարմինը միահյուսվում են դարերի աղոտացող գեղեցկության ու ժամանակակից այս կանգառի՝ 21-րդ դարի պլպլան ու անպետք փաթեթավորվածության խաչմերուկում: Հին քաղաքի դարպասներից ներս մտնելով ու հայտնվելով երկար ու լայնաձիգ փողոցի երկայնքով ձգված փոշոտ, կետոտ, էժանագին, միանգամյա բազարային իրականության մեջ՝ թերևս սկսում ես կրկնակի ու բազմակի գնահատել նախնիների հարատևության ձգտումը, որ դրսևորվում է անգամ մահարանիի կիլոգրամներ կշռող շրջազգեստում:
Երևի կգա մի օր, որ Ջայպուրի մասին կգրվի: Էսօր էդ օրը չի:-) Բայց եզրափակելու օրն ա, ու էդ պատճառով էլ գիշերային գնացքների մեջ տառայնացված ջայզալմերյան ու դելիական նոթերով կփակեմ Բհարատ տանող դուռը...
Երևի կգա մի օր, որ Ջայպուրի մասին կգրվի: Էսօր էդ օրը չի:-) Բայց եզրափակելու օրն ա, ու էդ պատճառով էլ գիշերային գնացքների մեջ տառայնացված ջայզալմերյան ու դելիական նոթերով կփակեմ Բհարատ տանող դուռը...
No comments:
Post a Comment