Սիրտդ էնքան արագ ա խփում, որ ասում էս ճար լիներ, բաց թողնեի, թռչեր գնար: Ուզում ես մտնել մի ծակուռ ու երկար ժամանակ դուրս չգալ, մինչև մի ուժեղ, չէ, համարձակ գիրկ չլինի, որ էդպես աչքերդ էլ փակ տրվես ու հետ չնայես: Քրտնում ես, նույնիսկ ամենացուրտ օրը: Սրտխառնոց, գլխապտույտ, դողերոցք: Ծայրահեղ դրսևորմամբ վախն էս ա: Առօրեական վախի հիմնական դրսևորումը կարծես թե տվյալ երևույթին (ընդհանրական արտահայտվենք) չբախվելն է: Լավագույն դեպքում՝ ընդհանրապես:
Էսպես են, չէ՞, վախենում:
Մարդու, ով կարող է ինձ էս վիճակին հասցնել, չեմ ճանաչում: Էնպես որ, անհետաքրքիր պատմություն ա ստացվում: Բայց վախենում եմ մի բանից: Երկար մտածեցի, որ մտաբերեմ, թե վախն ինչ համուհոտ ունի, հետո փորձեցի հասկանալ, թե դա երբ եմ զգում: Վախենում եմ անզորությունից:
Երկար եմ մտածում, թե ում մասին գրեմ ներկա ժամանակով, չեմ գտնում:
Անցյալով...
Մեր հարևանի՝ լավագույն բարեկամներից մեկի տղայից: Ես երկրորդ դասարանում էի, ինքը երևի յոթերորդ-ութերորդ: Ես չէի սիրում որևէ տեղից դուն վերադառնալ: Որովհետև եթե ինքը տարածքում էր, ես չէի հասցնում վազելով բարձրանալ չորրորդ հարկ: Մինչև դարձա չորրորդ դասարան: Ու էլ անզոր չէի:
Սա կարճ ու զզվելի պատմություն ա:
Սովորեցի չվախենալ: Ես քաջ չեմ: Համարձակ չեմ: Հաճախ վախկոտ եմ: Բայց չեմ վախենում:
1 comment:
"Սովորեցի չվախենալ:"
Shat jisht e! Bolors el sovorum enq` tarber iravijaknerum tarber hajoghutyamb.
Post a Comment