Հենց նոր կարդացի Գելլափի հարցման մասին: Առաջին պարբերությունից ուրախացա, որովհետև երբ խոսում են Գելլափի մասին, մի էնպիսի վեհ դեմքի արտահայտությամբ ու առոգանությամբ են հաղորդում հարցման արդյունքները, ասես աստված վերևից իջել ա ու ռացիոնալ թվերով պատվիրել ընտրությունների ընթացքը: Իսկ հարցերը, որ առաջանում են իմ գլխում՝ «Քանի՞ հոգի ա մասնակցել հարցմանը», «Ի՞նչ կազմ ունի էդ ընտրանքը», «Ներկայացուցչակա՞ն է արդյոք», «Քանի՞սը չեն պատասխանել կամ դժվարացել ու չեն ցանկացել պատասխանել», իհարկե մնում են անպատասխան, ու ես թերահավատորեն ձեռքս թափ տալով, թե էլի հիմա մանիպուլյացիայի արդյունքում լիքը մարդ խաբեցին, փոխում եմ ալիքը:
Հիմա կարդում եմ Արտակի մեկնաբանությունը ու սկզբում ուրախանում:
Բայց... տխրում եմ, որովհետև որպես սոցիոլոգ Արտակն էս կարծիքը իմ՝ կարդացողիս հետ կիսելով, պիտի ասեր՝
1. Մյուս հարցումն ո՞վ ա արել: Էլի Գելլա՞փը: Ուրի՞շը: Պարզ չի:
2. Գելլափի ընտրանքից խոսվել է (1080): Համեմատություն է արվում Գելլափի հարցման հետ, ուրեմն անաչառ համեմատության համար պիտի տալ նաև երկրորդ հարցման ընտրանքը: Չկա նման տվյալ:
3. «Եթե Գելլափի հարցման տվյալները ներկայացվեն ամբողջական տեսքով ինչպես հարկն է, մասնավորապես Սերժ Սարգսյանը կստանա ոչ թե 68% այլ ընդամենը 24%»՝ 24% ինչպե՞ս ենք ստանում: Պարզ չի: Արդյո՞ք Գելլափի ամբողջական տվյալները հայտնի են ու դրանց հիման վրա: Բա ինչի՞ դրանք չկան էստեղ: 68% հանա՞ծ երկրորդ հարցման 44%-ը ովքեր դժվարացել են պատասխանել, թե ում են ընտելու: Թե՞ ուրիշ հաշվարկ ա: Ի՞նչ հաշվարկ ա: Ես մի քիչ գրագետ կարդացող եմ, փորձում եմ հասկանալ, որ նորից ինձ խաբված չզգամ: Որովհետև առաջին պարբերությունը բացատրում ա, թե ինչու չպիտի վստահեմ Գելլափի տվյալներին: Հիմա ինձ պետք է համոզել, որ ալտերնատիվ տվյալները վստահելի են:
Եթե ես չգիտեմ թե որքանով համարժեք հարցումներ են եղել, ինչպե՞ս նման եզրահանգում անել: Զգո՞ւմ եք ինչքան տարբեր մեկնաբանություններ կարող են լինել պարզ չասված տվյալների բացակայության պարագայում:
4. «Ընդդիմադիր թեկնածուները միասին վերցված կստանան 11% միևնույն ժամանակ մարդկանց 44%-ի ձայները ովքեր գաղտնիք են համարել, թե ում են ընտրելու ամենայն հավանականությամբ կբաշխվեն ընդդիմադիր թեկնածուների միջև:» 11%-ը երկրո՞րդ հարցման տվյալներից ա: Ու էս երկրորդ եզրահանգումն ամենատխուրն ա..... ինչո՞ւ, ինչ փաստերի ու տվյալների հիման վրա կարելի ա նման պնդում անել, թեկուզ «ամենայն հավանականությամբ» վերապահումով: Իսկ եթե ես ուզում եմ ընտրել սերժին ու չեմ ուզում դա ասել անծանոթ հարցազրույցավարին, որովհետև, օրինակ՝ ամաչում եմ իմ ընտրությունից, բայց պիտի ընտրեմ, որովհետև ամուսինս մարզպետարանում վարորդ ա աշխատում... Օրինակ:
5. «Գելլափի և այլ հարցում իրականացնող կազմակերպությունների կողմից տվյալների հատվածային և ոչ լրիվ ներկայացումը ոչ այլ ինչ է, քան խաբեություն և մարդկանց ապակողմնորոշելու հնարք: Լրատվամիջոցներին հորդորում եմ սոցիոլոգիական հարցումները ներկայացնելիս հարցում իրականացնող կազմակերպություններից պահանջել հարցման ամբողջական պատկերը: » - Շատ լավ եզրակացություն ա ու հրաշալի առաջարկ: Բայց ես նույն բանն ուզում եմ տեսնել էս հոդվածում:
Չէ, ես հեչ սոցիոլոգ չեմ, կարող ա սխալ-մխալ եզրահանգումներ եմ արել, բայց շատ կուզենայի, որ Արտակ-սոցիոլոգի կարծիքը կարդալիս ինձ մոտ նման հարցեր չառաջանային:
2 comments:
Ayo!! Miak uraxali bana ays ameni mej na e, vor SHAT es hasunatsel vorpes graget qaghaqatsi` mi qani tarva 'ntatsqum. Inqd el khishes, vor ayspisi jshgrit hartsadrumner cheir karoghana dzevakerpel (nuynisk ete intuitiv zgayir) 5 tari araj! Apres!
Bolor keterid het hamadzayn em.
Miayn nshem, vor texnikakan tesaketits, ayd konkret tvera statsel e erku tarber hartsumneri antuylatreli hamadrumov. Erkrord hartsumov tesnum e, vor 'ntroghneri 35 tokosn e "կողմնորոշված ընտրազանգված", u heto arajin hartsumov ayd zangvatsi 68 tokosn e hashvarkum.
0.68 * 35 = 24% AMBOGHJ hartsvats zangvatsi satarum e Serzhin.
Nuyn dzevov ev havaqakan oppozitsian - arajin hartsumov 24+5+2 = 31%; u heto 0.31 * 35 = 11% bolor hartsvatsneri.
Inch xosq, erku hartsum aydpes hamadrel ughghaki chi kareli.
El chem asum qo nshats mnatsats keteri masin. Apres!
Ապրես, որ բացատրեցիր հաշվարկը:-)
Post a Comment