«Сумасбродство» բառ կա չէ՞:
Եռացող ուղեղի արգասիք է էս վիպակը: Ասես մի մեծ վեհափառ գետ իր համար հանդարտ, հզոր, իմաստուն հոսելիս լինի ու մեկ էլ ժայթքում ա ինչ-որ վտակներով՝ հազարումի ուղղությամբ... Փորձում ես հետևել հոսքին, բայց չես (չեմ:-) վերջերս տոլստոյականությամբ տարված ընկերս հաստատ կասի՝ «Սխալ ես»:-))) հասկանում, թե ինչու են ի հայտ գալիս նման եզրահանգումներ:
Չգիտեմ, չգիտեմ...
Ու հասկանում եմ մի անգամ ևս, որ տրամաբանությունը որքան էլ փառաբանվի որպես ռացիոնալության գայթակղիչ «չաքուչ», միևնույն է, այն նույնքան թերի թակարդ է, որքան զգացմունքայնությունը, որովհետև նույն ուղեղնն է կառավարում տրամաբանության սահմաններն ու ուղղությունները: Օրինակ՝ եթե քեզ համար ստեղծել ես մի աշխարհայացք, օրինակ՝ нравственное учение,
քո տրամաբանությունը երկաթյա է էդ սահմաններում, բայց եթե օրինակ դու էվոլյուցիոնիստ ես, ինչպես հավանական է համարում Պոզդնիշևը, քո բարոյական տեսության երկաթյա տրամաբանությունը դարվինյան սահմաններում ուղղակի զավեշտալի է:
Չգիտեմ, չգիտեմ...