Էսօր գարուն ա՝ ճնճղուկների խելառ ծլվլոցով, արևով, քաղաքի շնչառությամբ ու իմ մարմնի կոտրտվելու ցանկությամբ:-)
Էսօր մարդիկ դեռ շարունակում եմ պայքարել էդ փոքրիկ պուրակի համար ու...
***
ու-ից հետո մի երեք օր անցել ա: Գարուն-մարունն էլ հետը:-) Այսինքն գարունն ինքնըստինքյան գալու ա, բայց իմ քիթն ա փակվել;-)))
Ես երևի գրում եմ, երբ շատ լավ եմ, կամ շատ վատ: Միջինից տեքստ դուրս չի գալիս:-) Այդուհանդերձ միջինացված բան եմ գրելու, մի քիչ ջղային, ընդամենը:
Էս վերջերս հետևում եմ փոքրիկ այգու շուրջ կրքերին: Այո, հենց ՇՈՒՐՋ: Գրում են, թե ինչու չեն միանում, ինչը իրենց դուր չի գալիս էս ամեն ինչում՝
- Ւնչո՞ւ հենց էս հարցը նման հնչեղություն ստացավ:
- Ինչո՞ւ ավելի սուր այլ խնդիրների դեպքում նույն այս մարդիկ չարձագանքեցին:
- Ո՞ւր էին նրանք ընդամենը մի տարի առաջ:
- Ովքե՞ր են դրանք ընդհանրապես՝ գործակալներ՝ սրա-նրա, սատանիստներ, արվամոլներ ու չգիտեմ ինչեր:
- Իզուր են պայքարողները կարծում, թե կարող են դուրս մնալ քաղաքականությունից ու քաղաքական շահարկումներից:
Ըստ իս՝ ինքնարդարացում է, ընդամենը: Դուրդ չի գալիս ովքեր էն էդ հարցով զբաղվում, դու քո նմաններին հավաքիր, զբաղվիր ինքդ: Այլ խնդիրներին չեն մասնակցել, որովհետև չեն ուզեցել, չեն կարևորել այնքան, ինչքան սա: Տրամաբանակա՞ն չի: Ամեն ինչ էլ ցանկության դեպքում կարելի է քաղաքականացնել, ուրեմն պիտի ձեռքերս ծալեմ, նստեմ, թե կարող ա իմ արածը սխա՞լ մեկնաբանվի:
Ես չեմ ճանաչում էն մարդկանց, ովքեր փորձում եմ լուծել այգու խնդիրը իրենց իմացած ձևով: Ես չեմ միացել իրենց, որովհետև
- ես ինձ անհարմար եմ զգում ակտիվ մարդկանց մեջ,
- էն ինչ թանկ ա ինձ համար, դրա մասին բարձրաձայնելիս, ինչ-որ անիմաստություն ա առաջանում, ու ասես մի էական բան եմ կորցնում,
- չեմ կարողանում ինքս ինձ համոզել, որ սա ավելի կարևոր ա, քան իմ գործը, որ նույն ժամին անում եմ,
- մի քիչ էլ ալարում եմ,
- հոգնում եմ օրվա ընթացքում ու ուժ չեմ գտնում մի ավել բան անել, ինչքան էլ կարևորեմ դա:
Մի խոսքով, բանն իմ մեջ ա, իսկ դիմացինը նաև ինձ համար ա անում, չէ՞: Չեմ օգնում, գոնե չխանգարեմ: Ու ընդհանրապես ինչո՞ւ ենք էդքան «գլոբալիստ». ինչո՞ւ ենք մեծի հետևից ընկած անտեսում փոքրի կարևորությունը: Պալատի մասին ենք երազում, բայց հիմքի համար հող փորել ալարում ենք: Զայրացած եմ՝ ժպիտի քչությունից, անկամեցողությունից, օգնելու դժկամությունից, քո փոխարեն ուրիշով զբաղվելու մոլուցքից...
Բայց վերջում որոշեցի ժպտալ:-) Ասում են, դե հոգեբաններն էլի, որ մարմինն էլ կարող է թելադրել մտքին: Մի քիչ սարքովի ժպիտ ու մեկ էլ տեսար իսկականից ժպտալս եկավ:-)
Բայց վերջում որոշեցի ժպտալ:-) Ասում են, դե հոգեբաններն էլի, որ մարմինն էլ կարող է թելադրել մտքին: Մի քիչ սարքովի ժպիտ ու մեկ էլ տեսար իսկականից ժպտալս եկավ:-)
No comments:
Post a Comment