Անհետաքրքիր ու տհաճ աղմուկից հետո հետաքրքիր էր լսել Նարեկին. արդյո՞ք հերթական քաղաքական պաստառով հաղթանակն էր, թե՞ իսկապես գործ ունենք լավ երաժշտի հետ: Հպարտությամբ ու հիացմունքով լսեցի Նարեկին... Արտակարգ նուրբ ու զգայուն կատարող է, նույնիսկ երիտասարդությանը հատուկ այն վերթերյան զգացմունքայնությամբ, որը հիմա գրեթե չեմ հանդիպում: Չէ, գրեթե չէ, այդպիսի ուրիշին չգիտեմ:-)
Ռախմանինով «Վոկալիզ» - 2008թ.: 2011թ.՝ զարգացումն ակնհայտ է... Մարդու երջանկությունը երևի հենց էդ շարժման մեջ ա, թե չէ՝ կանգնել-դոփում եմ:-)
No comments:
Post a Comment