«Զարդարունք» ու «փայլունք», Նարեի բառերն են, որ նկարագրում են Տոնածառի խաղալիքներն ու փայլուն զարդերը: Երբեմն արդեն ուղղում է մեծերին.
- Համո՞զ ես, - հայրը:
- «Համոզ» չէ, պապ, «համաձա՞յն ես»:
Խոսում եմ հետը հեռախոսով.
- Նանուկ, պապիկին էսօր լսե՞լ ես:
- Հա, - պատասխանում է որոշ լռությունից հետո, որն ակնհայտորեն օգտագործում է պատասխան գտնելու համար ու հասցնում հաստատուն ձայնով վրա բերել:- Հաստա՞տ լսել ես պապիկին, - գիտեմ, որ էնքան էլ լավ չի պահել իրեն:
Նորից լռություն ու զսպված պատասխան.- Երևի... երևի չէ:
No comments:
Post a Comment