Մերուժանն ու ես նույն մանկապարտեզում էինք, նույն խմբում: Բացի մեր մանկապարտեզային առօրյան, մեզ միավորում էր նաև երկու ընտանիքների մտերմությունը, որ ծիածանագույն էր ներկում մեր մանկական երեկոները մեկնումեկիս տանը կամ Թեժ լեռան ստորոտին:
Երևի ամառային երեկո էր: Ես փորձում եմ մեկնվել ճահճոտ գծից անդին ու հասնել ուշքումիտքս հափշտակած մանուշակագույն ծաղկին: Մերոնք չեն նկատում իմ համառ ու լուռ փորձերը: Մերուժանն առանց մի բառ ասելու անցնում է ճահճոտ սահմանը, հանգիստ քաղում ծաղիկն ու մեկնում ինձ: Ինքը՝ ցեխոտ, պատրաստ հանդիմանությունների ու... հպարտ իր ասպետությամբ, որ փորձում է թաքցնել՝ անողոքաբար մարելով պայծառ աչքերից դեպի շուրթերը սպրդող ժպիտը:
Իմ թավշե հիշողություններից ամենահաճախակին ինձ հյուրընկալվողը:-)
3 comments:
Մերուժաննի կոնտակտները, խնդրում եմ :)
Որ գտնեք, ինձ էլ ասեք:-)
Իրենք 80-ականներին տեղափոխվեցին Երևան, ու դրանից հետո չեմ տեսել իրեն, նույնիսկ երբ ես սկսեցի ապրել այնտեղ: Միայն մի քանի ցաքուցրիվ լուրերից, էն էլ որքանով հավաստի, չգիտեմ, իմացել եմ, որ հիմա սրտաբան է աշխատում Երևանի հիվանդանոցներից մեկում:
:) ծանոթ իրավիճակ էր :)
Post a Comment