Օրը տաք էր` մի տեսակ թավշե տաքությամբ: Վաղ առավոտյան աշխարհը դոփում էր տեղում. ոչ մի շարժում: Գորշ ասֆալտ, գորշ երկինք: Երևի այդ էր պատճառը, որ յուրաքանչյուր բջիջով զգում էի շարժումներս:
Նոյեմբերյան այս օրը հղի է ձյան ակնկալիքով (Սպիտակում արդեն ձյուն է գալիս): Ջերմ անձրևն էլ կարծես բնության ներողությունն է գալիք սառնամանիքների համար:-)
Այս տարի չգիտեմ ինչու, բայց սիրով եմ սպասում ձմռանը, սիրում եմ աշունը, անձրևը, կարոտում եմ արևը, բայց չեմ վազում աշնան ու ձմռան վրայով իրեն հասնելու համար:-)

3 comments:
Նոյեմբերի 7
Օրը: Անցնող, բայցև կարծես անանցողիկ: Ինչու չի ուզում ավարտվել օրը՝ նոյեմբերի 7-ը: Կամ էլ ի՞նչ տարբերություն քանիսը: Չէ որ երբ ապրածդ բոլոր օրերը նման են իրար, ապա ստիպված ես հաշվել, որ...
Օրը: Ինչու՞ է օրը պարտադրում ապրել իրեն մինչև հաջորդ օրը: Չէ որ եթե օրը հարկադրաբար նույնն է, ինչ հաջորդ օրը, ապա առնվազն ջրբաժանը պիտի մարդավայել լինի: Ջրաբաժանի հաճախակի բացակայությունը սպանիչ է:
Օրը տարի է դառնում, տարիները կյանք: Բայց կյանքի կտրվածով ոչինչ է ինքը՝ օրը: Ուրեմն բարի ճանապարհ քեզ, օ՛ր, ես քեզ կվերապրեմ արդեն հաջորդ օրը:
Երիցս երանի նրան, ով շնորհ ունի ապրել ամեն օրը:
Vay, qashvetsinq, Sevakn el ays bloga gtav.... :)
"Հետո հիշում ես քաղաքը, նստում ես հողին, մեջքդ հենում ծառին ու նայում ծաղկին: Ու անցնում, որովհետև անտառ կա մեջդ..."
Post a Comment