Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի, վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, թրով-թվանքով...
Հադի-Հյուդին չգիտեմ, բայց որ ես ու Արմինեն մի օր վեր կացանք երկու հոգով, մեն-մենակով, թուր-թվանքի տեղ էլ երկու կորած-մոլորած ժպիտ առած սառնամանիքից դանդաղորեն սթափվող Երևանից թռանք Դուբայ, այ, էդ գիտեմ:
Հունվարի 25, 15:15
- Քրիստ, կարո՞ղ ա ուզես փետրվարին մի քանի օրով գնանք Դուբայ:
- Աաաամ, ոնց որ ուզում եմ ասել «հա»:
Ոնց որ ոչ միայն ուզեցի, այլ նաև ասեցի: Հունվարի 26-ին մի ձյունածածկ ճամփով, սոթումոթ տալով, ցեխաշաղախ հասանք Զաքյան ու իրենց էլ ասեցինք «հա»: Դուրս եկանք: Ոգևորվածությունից մնացել էլ մի պուճուրիկ ծվեն, մնացածը թողել էինք ՖլայԴուբայի դռներից ներս: Դե որ քամին էլ վրա տվեց, ստիպված երևանյան ձմեռվա ցրտին դեմ տվինք մեր վախերը: Ո՞ւր ենք գնում, ինչի՞ ենք գնում, ո՞նց ենք գնում, արժի՞ որ ու մինչև հասանք Սայաթ-Նովա, ուզում էինք հետ վազել ու ասել չէէէէէէէէէէէէէէէէ:
Բայց ցեխը շատացել էր, մենք՝ ուշացել ու հետ գնալու մասը նույնքան անիրական էր թվում, որքան ժամանակին ուոռլոքները...:
Երեք շաբաթ հետո Հադի-Հյուդիները ռուսերենով մեզ դիմավորեցին Դուբայում: Փորձեցին գիդումիդ հրամցնել մեզ, իհարկե, ոչ սիրուն աչքերի և այլ հետաքրքիր մասերի համար, բայց մենք ասեցինք չէէէէէէէէէէէէէէէէէէ: Չէ ու չէ, որովհետև մենք եկել ենք ծով:
Իսկ ծովը... տաք, մաքուր ու սեթևեթող մեզ հրապուրում էր օրվա ցանկացած ժամին: 40-ից հետո իհարկե որոշակի վերապահումով ես վերաբերվում ցանկացած սեթևեթանքի, ու չտրվելով անգամ լուսնի, աստղերի ու ինքնաթիռների լույսին, ամեն դեպքում որոշում ես քեզ հանձնել ոչ թե ջրի, այլ ավազի սեթևեթանքին:
Իսկ ծովը... տաք, մաքուր ու սեթևեթող մեզ հրապուրում էր օրվա ցանկացած ժամին: 40-ից հետո իհարկե որոշակի վերապահումով ես վերաբերվում ցանկացած սեթևեթանքի, ու չտրվելով անգամ լուսնի, աստղերի ու ինքնաթիռների լույսին, ամեն դեպքում որոշում ես քեզ հանձնել ոչ թե ջրի, այլ ավազի սեթևեթանքին:
Իսկ գիտակցությունը, որ դու դա անում ես փետրվարին, ամեն ինչ կրկնակի հաճելիացնում ա:-) Մի հատ էլ գումարի գունավոր թութակների սիրահար, նվաղկոտ զույգին, հնդիկապակիստանցի Սուրիկին, հաճոյաբարո, ժպտադեմ դռնապանին, վեց ամիսը մեկ Արաբստանում հայտնվող հեղեղը բաց թողնելու անկապությունն ու հիլով սուրճը, և հաճույքը դառնում է սովորույթ: Երեք օրանոց:-)))