- Երբ նայում եք Ձեր ֆիլմերը հիմա, ինչ-որ բան կփոխեի՞ք:
- Ոչ: Երբ նայում եմ ալբոմները, հին նկարներ ունեմ: Բեղեր ունեմ մի նկարում: Ինչո՞ւ պիտի ուզենամ բեղեր չունենալ էն ժամանակվա նկարում:
- Այլմոլորակայինների մասին ի՞նչ կարծիք ունեք: Ի՞նչ եք մտածում «Փելեշյանի լռությունը» իտալացի ռեժիսորի ֆիլմի մասին:
- Լավ կարծիքի եմ:
Սպասում էի, որ իտալացի ռեժիսորը կբացատրի Փելեշյանի լռությունը, բայց ոնց որ ինքն էլ էր Փելեշյանից սովորել լռել:
- Որտեղի՞ց եք:
- Կիրովականցի եմ: [մի քիչ երկար ընդմիջումից հետո] բայց ծնվել եմ Գյումրիում: Լոռեցի եմ: