«Ո՞րն է բարձր երաժշտության սահմանումը կամ եթե դուք համարում եք, որ կա այդպիսի ավելի արժեքավոր, բարձր երաժշտություն, ապա ի՞նչ օբյեկտիվ ոչզգացմունքային հատկանիշներով կարելի է այդ տեսակը առանձնացնել»
http://dabavog.livejournal.com/596360.html Փորձեցի հենց Դաբավոգի մոտ գրել, բայց «տեխնիկական պատճառներով» չստացվեց:-)
Որ ինձ հարց են տալիս (դե, էս էդ դեպքը չի, բայց դե:-)), սկսում եմ երկար մտածել հարցի մասին, ոչ թե պատասխանի:-)
Էս հարցում մի քանի առանցքային հասկացություն կա.
1. երաժշտություն
2. բարձր
3. սահմանում
4. օբյեկտիվ
5. հատկանիշ
Հիմա, որ նայում եմ էս հասկացություններին, արդեն իսկ պարզորոշ նկատվում ա պատասխաններում հավանական հակասությունները:
Երաժշտությունն ինքնին ամենավերացական, ամենասուբյեկտիվ երևույթներից ա, դրանով իսկ օբյեկտիվությամբ մտնել էս հասկացության մեջ, արդեն իսկ խնդիր ա:
Եթե խոսում ենք հատկանիշ-չափանիշի մասին, առաջանում են նոր հարցեր: Ո՞վ է դա սահմանում: Չափանիշն ինստիտուցիոնալ երևույթ ա: Ի նկատի ունեմ, սովորաբար սոցիումը, խումբն ա սահմանում չափանիշ, չէ՞: Տարբեր երաժշտական սոցիումներ սահմանել են տարբեր հատկանիշներ:
23-ին SOAD-ի համերգը լսում էի 6 ու 7 տարեկան երեխեքի հետ, ովքեր ղժժում-տժժում էին մի ուրիշ ձևի: Մեկ էլ մեկն ասում ա. «Քիս, ճվալը պարտադի՞ր ա»: Ռոքի սիրահարներից ո՞ւմ մտքով կանցներ սենց հարց:-))))
Երեխու մտքով անցել ա, որովհետև ինքը դեռ կաղապարված չի ժանրային հատկանիշներով, որոնք սահմանվել են կոնկրետ էս տեսակ ռոք երաժիշտների սոցիումի կողմից՝ Vocally, thrash metal can employ anything from melodic singing to shouted vocals (գրված, թե չգրված, սա դեռ չենք էլ քննարկում:)