Wednesday, February 27, 2013
10 random facts about me
- Երբ նոր գրիչ եմ փորձում, գրում եմ «Հայաստան»: Էս բառում տառերի համադրությունը փիս դուրս գալիս ա:
- Ո՜նց եմ սիրում պարել..., բայց չեմ պարում:-)
- Կարմիր մանիկյուր եմ սիրում, շատ:
- Երբ մարդիկ դուրս գալիս են, ու էն էլ շատ, չեմ կարողանում նորմալ խոսել իրենց հետ: Դառնում եմ ֆրիգիդ 14 տարեկան:
- Հիմար սովորություն. գիրքը որ սկսեցի, մեռնելով էլ պետք ա վերջացնեմ: Վերջին երկու տարում փորձել եմ սրա առաջն առնել ու երկու գիրք կիսատ եմ թողել՝ Satanic Verses and Rabbit, Run. Երկրորդը միգուցե դեռ շարունակեմ, բայց հիմա չէ:
- Շատ եմ սիրում կարճ փեշ, բայց չեմ հագնում: Սովորաբար:-) Միակ բացառությունը՝ լոնդոնյան ժամանակահատվածը: Հայաստանում էնքան էլ լավ չեմ զգում՝ հավեսով էդ փեշը կրելու համար:-) Իսկ ես համոզված եմ, եթե էդքան «դուխով» չես, որ թքած ունենաս ամեն ինչի վրա ու քեզ լավ զգաս ինչպես կաս, ուրեմն պետք ա չհագնես:-)
- Սիրում եմ սիրուն հագնվել:-))))))))))))))))))) Հատկապես ամռանը՝ երկար, թեթև, շատ հուլունքներով:-))))))))) Ու գլխարկներ եմ շատ սիրում: 1900-1920-ականների նորաձևությամբ: Մոտավորապես էսպես՝
Բնականաբար, չեմ հագնվում էսպես:-))))))))
8. Շատ շուտ եմ սիրահարվում:-)
9. Առանց երաժշտության կմեռնեմ: (Էնքան էլ փաստ չի, բայց փորձել պետք չի:-)))))))))))
10. Չեմ սիրում, երբ ինձ գովում են, հեչ չեմ սիրում: Լուրջ: Ֆիզիկապես անգամ վատ եմ զգում: Բայց միևնույն ժամանակ թառամում եմ, երբ շաաատ երկար ինձ ոչ ոք չի ասում, որ ես կարող եմ ինչ-որ բան անել, որ արածիս ու իմ մեջ արժեքավոր բան կա:-)
Tuesday, February 26, 2013
Շաշ-մաշ էլի...
Երեկ ընկերներիցս մեկը հարցնում ա, գրավոր. «մարդը ո՞նց ա քաղաքականապես հասունանում: Կոնկրետ ի՞նչ սովորելով կամ անելով:»
Եսի՞մ: Կարճ՝ երբ թույլ չի տալիս ինքնախաբվել ու իրեն խաբել:
Tuesday, February 12, 2013
Կողմնակալ ընկալումների ու մեր ցանկությունների մասին
Հենց նոր կարդացի Գելլափի հարցման մասին: Առաջին պարբերությունից ուրախացա, որովհետև երբ խոսում են Գելլափի մասին, մի էնպիսի վեհ դեմքի արտահայտությամբ ու առոգանությամբ են հաղորդում հարցման արդյունքները, ասես աստված վերևից իջել ա ու ռացիոնալ թվերով պատվիրել ընտրությունների ընթացքը: Իսկ հարցերը, որ առաջանում են իմ գլխում՝ «Քանի՞ հոգի ա մասնակցել հարցմանը», «Ի՞նչ կազմ ունի էդ ընտրանքը», «Ներկայացուցչակա՞ն է արդյոք», «Քանի՞սը չեն պատասխանել կամ դժվարացել ու չեն ցանկացել պատասխանել», իհարկե մնում են անպատասխան, ու ես թերահավատորեն ձեռքս թափ տալով, թե էլի հիմա մանիպուլյացիայի արդյունքում լիքը մարդ խաբեցին, փոխում եմ ալիքը:
Հիմա կարդում եմ Արտակի մեկնաբանությունը ու սկզբում ուրախանում:
Sunday, February 10, 2013
Subscribe to:
Posts (Atom)