Շաբաթ օրը երթուղայինում ինչ-որ մեկը պատահաբար, անզգուշաբար ձեռքը դրեց դիմացի աթոռի թիկնակին ու փոոոոքր-ինչ դիպավ դիմացինի մազերին: Մինչ առաջինը ներողություն կխնդրեր իր անզգուշության համար, դիմացի կինն աչքերն ոլորեց, քիթումռութ արեց ու... լուռ ու կատաղի արհամարհանքով գլուխը թեքեց դեպի պատուհանը:
Երեկ ուշ երեկոյան կանգառում երկար ու ձիգ սպասումների ընթացքում մի քանի անգամ անծանոթ հայացքներ բռնացրեցի: Առաջին ու չգիտակցված արձագանքս կիտած հոնքերն էին: Հետո սկսեցի մտածել (այո, երբեմն պատահում է:-)). ինչո՞ւ եմ միանգամից թաքնվում ու չարանում: Կարելի է, օրինակ, հպանցիկ ժպտալ: Ոչ ոք ոչինչ չի արել քեզ՝ լավ կամ վատ: Ուղղակի նայում է: Ինչո՞ւ թշնամանքն ավելի «բնական» է, քան ... հայերենում անգամ էդ բառը չունենք՝ friendliness, միգուցե՝ բարյացկամությո՞ւն: Լավ բառ ա, իմ դուրն եկավ: Նույնը չի, բայց շատ լավ բառ ա՝ բարի կամեցող:
Մեզ մոտ անծանոթն ու քիչ ծանոթը կա՛մ միանգամից թշնամի է, կա՛մ բարեկամ, ընկեր:-))) Միչնդեռ կա հետաքրքիր ու համարժեք մի ուրիշ տարբերակ՝ կարելի է ուղղակի բարին կամենալ ու սպասել: Երկրորդ արձագանքից հետո միայն որոշել դիմացինն ընկեր է, թե թշնամի:
Հա, հասկանում եմ, չարչրկված գոյատևման խնդիր, բան, հայկական վախվորած ու «Մի՛շտ պատրաստ (վատին)» գենետիկա... իսկ անծանոթը հավանական վտանգ է հենց անծանոթ լինելու հանգամանքով, բայց մի բան հարցնեմ, էլի. մարդուն ուղեղն ինչո՞ւ է տրված (բայց ինչ շատ եմ հարցնում նույն բանը:-))): Հանձինս լիքը ուրիշ գործառույթների՝ նաև որպեսզի «երբեմս-երբեմս» կառավարի ինքն իրեն՝ իրեն ցանկալի ուղղությամբ, չէ՞: Բայց երբ ցանկալին սովորականից ավելի ջանք է պահանջում, սովորականը դառնում է «սաղ աշխարհն էլ էդպես ա անում» համընթաց ու համասփյուռ ցանկություն...
Մի կողմից անկեղծ ենք, քանի որ բնական արձագանք ունենք շրջապատին, մյուս կողմից՝ քաղաքակիրթ չենք:-)))