Էդպիսի մի զգացողություն կա, որ կոչվում ա «անդին»: Երդ դու հստակ գիտակցում ես, որ կաս, բայց քո ու դրսի սահմանը աղավաղված ա: Չէ, դու դուրս չես դառնում, ոչ էլ դուրսը՝ ներս, այլ դու հեռու ես. թե՛ ներսից, թե՛ դրսից: Դա անտարբերությունն ա. չկա ներս ու դուրս, որոնց հանդեպ դու տարբեր ես:
Monday, December 26, 2011
Thursday, December 22, 2011
Օրերն սկսում են երկարել
«Քիսո ջան, ծնունդդ բարով մաշես», - ակամա հանճարեղ մաղթանք իմ փափուկ, բարի, ժպտաչք Ռիմա մոքորից:
Thursday, December 15, 2011
Մի երկու խոսք «Բելժիկից»
Չէ, անլեզու հայվանությունը դուրս չի գալիս: Էս՝ մեկ: Կողքս՝ բլա-բլա-բլա, իսկ ես՝ շաշ-շաշ ժպտում եմ: Արգենտինայից առաջ իսպաներենիս փոշին մի երկու ամիս թափ եմ տալու, թե չէ սիրտս կպայթի:-) Երազենք, էլի, ինչն ա խանգարում:-)
Thursday, December 1, 2011
Անվերնագիր
Ամեն ինչ սկսվեց երեք տարի առաջ: Երբ մեռավ կամ մեռցրի երիտասարդ աղջկան: Տարիքը կապ չունի: Կապ ունի արարելու կամքը: Իմ անցյալը նման է Սիզիփոսի ժայռին՝ անընդհատ գլորվում ու ընկնում ա գլխիս: Գլուխս ոչինչ, գլուխ ա էլի, բայց երիտասարդությունս ափսոս: Մի տեսակ հետ գնալու ճանապարհ չեմ տեսնում, բայց դեռ նոր ճանապարհի դարուփոսերին էլ չեմ հարմարվել: Ես երբեմն համարձակություն եմ ունենում Սիզիփոսի նման վեր բարձրացնել ժայռը (բայց ոչ ԱՆԸՆԴՀԱՏ... եթե էսօր հերոս ընտրելու լինեմ, իրեն եմ ընտրելու...), միանգամայն համոզված լինելով, որ նորից ջարդվելու ա գլխիս:
Subscribe to:
Posts (Atom)