Երբ փոքր էի, ատում էի ծանոթագրությունները: Հիմա դրանք գրքի ամենահետաքրքիր մասերից են: Նախկինում «Կանչենջունգան» արագ-արագ կսահեր լեզվիս ու աչքերիս սահմաններից ու ունակություններից դուրս, ուղղակի ֆիքսելով հեղինակի նշմարը, թե լեռ է: Իսկ հիմա, բացի ուիկին, մի 10 րոպե էլ կվատնեմ հիանալու այս հիասքանչ լեռան բնապատկերներով, կզարմանամ, թե բա ինչու մինչև հիմա չեմ իմացել, որ դա երրորդ ամենաբարձր լեռն ա, թե ոնց են ժամանակին մարդիկ էնքան խելք ունեցել, որ լեռն այդ, իր հինգ կատարների պատճառով անվանելով «ձյան հինգ գանձեր», այդ ցանկում մտցրել են հացն ու սուրբ գրքերը՝ ոսկու, արծաթի ու թանկարժեք քարերի կողքին:
Երբ փոքր էի, սովորում էի ապրել, հիմա սովորում եմ գունավոր ապրել:-) Լա՞վ եմ անում որ...