Կարծեմ վեցերորդ դասարանում էի: Մորաքրոջս տանն էինք, թե մեր, էլի լավ չեմ հիշում: Քանի որ մանկությանս տարիներին գրեթե ամեն շաբաթ-կիրակի հավաքվում էինք կամ Ամոջում կամ մեր տանը, երկուսն էլ հավանական է: Հերթական կերուխումից հետո անցանք աման-չաման լվանալուն, չորացնելուն, տեղերում դասավորելուն: Մորաքույրս պապիցս ժառանգած իր ծիծաղկոտ աչքերով հետևում էր շարժումներիս ոււ խրատում. «Քիսո ջան, ամեն վերկալած բանը իրա տեղը դիր»:
Monday, October 25, 2010
Saturday, October 23, 2010
Վայրի պոպոք
Մենք մի հետաքրքիր կին ունենք գրասենյակում: Էսօր առավոտյան «Առավոտի» հերթական համարը կարդալիս ոգևորված կանչեց ինձ ու ինչ-որ պտղի նկար է ցույց տալիս: Հետո երկար խոսելով բնության ու Աստծո անիմանալի ճանապարհների մասին՝ ամփոփեց. «Վայրագ է, իհարկե: Վայրագ ընկույզ է»:
Thursday, October 14, 2010
Չգիտեմ ինչու...
...երեկ ինչ-որ խոսակցության ժամանակ մեկ էլ մի պատկեր հանկարծակի ու ուժգնորեն մեխվեց ուղեղումս. մեր գյուղի տանն էինք, ձմեռ, ներս են մտնում մեր երեք ընկերները՝ Արամազդը, Մհերն ու Գոռը: Արամազդի ձեռքին մեծ սև պայուսակ է: Բացում է ... մեջը իմ ծննդյան նվերն է: Դոստոևսկու հատորները...
Saturday, October 9, 2010
Virginia Woolf: Mrs. Dalloway
Էսօր վերջացրեցի վեպը: Դժվարությամբ, թեև ակնկալիքներս շատ մեծ էին: Տարբեր առիթներով կարդալով Վիրջինիա Ուլֆի մասին որպես հոգեբանական խորություններ տաղանդավոր կերպով բացահայտող վարպետի, սպասում էի ընդերքացունց ինչ-որ գործի:-) Բայց ամենատպավորիչ զգացողությունը Լոնդոնի ու լոնդոնյան միջավայրի նկարագրությունն էր, որ արված էր սիրով ու մանրամասնորեն և ուղղակի համընկնում էր այդ քաղաքում իմ կյանքը հետևում թողնելով պայմանավորված խառնիխուռն զգացողությունների հետ:
Wednesday, October 6, 2010
Մառախլապատ
Կան հասարակություններ, որ առավել քան մյուսները քեզ ստիպում են լինել ինչ-որ մեկը: Ոչ թե ուղղակի լինել, այլ անպայման ինչ-որ մեկը: Եթե դու կանոնների սահմանագիծ ես հատում, ուրեմն տարօրինակ ես, հերոս ես, անբարոյական ես, խելառ ես: Մի խոսքով, ինչ-որ բան ես: Ինձ անհանգստացնում է այն, որ նման պիտակումը քեզ երբեմն չգիտակցված հրում-գցում է նույն այդ պիտակի արատավոր շրջանակն, ու սկսում ես անպտուղ պտտվել դրա սահմաններում: Դառնում ես այն, ինչ քեզ պիտակել են: Բնականորեն էություն կերտելու ջանքերը սպառվում են հասարակությանն ինչ-որ բան ապացուցելու վրա, որովհետև դրանից դուրս դու ըստ էության չես կարող լինել:
Tuesday, October 5, 2010
DMB Squirm
!!!!!!!!!!
100 տարի ոչ մի ռոք երգ ինձ սենց չէր «տարել» (սենց են չէ՞ ասում):-) Գործի վերջում միացրել եմ ու... ամեն ինչ ընկավ իր տեղը: Տենց էլ ա լինում:-)
100 տարի ոչ մի ռոք երգ ինձ սենց չէր «տարել» (սենց են չէ՞ ասում):-) Գործի վերջում միացրել եմ ու... ամեն ինչ ընկավ իր տեղը: Տենց էլ ա լինում:-)
Monday, October 4, 2010
Երևանյան femme fatale
Վերջերս փողոցում մի հետաքրքիր կերպարի եմ հանդիպում: Միջահասակ՝ նրբագույն ու «բարձրագույն» կրունկներով, և հարմարավետ ցածրահասակ՝ առանց դրանց: Ուղիղ մազեր՝ պարանոցին կիպ հավաքված: Վեհագույն ճակատը՝ ամաչկոտ հպարտությամբ ծածկված միլիմետրային ճշգրտությամբ ու հավասար հեռավորությամբ իրարից բաժանած կարճ մազերով: Թանձր շպարն ու գեղեցիկ աչքերը շրջանակած Gucci ակնոց: Կարճագույնս կիսաշրջազգեստ, որպես կանոն՝ սպիտակ: Ուսերը հատուկ խնամքով, բայց էնպես մի տեսակ անփութորեն («չէ, չէ, ես մեղք չունեմ, էնքան ամպոտ է միտքն իմ, որ ուսերիս մերկությունն անգամ զինքս չի շփոթեցեներ») մերկացնող բաց վարդագույն բլուզ, ու այս ամենը վրձնի վերջին հարվածի ամփոփող ուգնությամբ զարդարող ժպիտ, որ հանդուգն համեստությամբ ճառագում է կիսաբաց լիքը շուրթերից:
Subscribe to:
Posts (Atom)